Այդ ու նախօրեին քննարկած բոլոր օրինագծերը, դրանց թվում նաև 2018-ի բյուջեի մասին նախագիծը՝ օրենսդիրը կքվեարկի ուրբաթ առավոտյան:
Ազգային ժողովն այսօրվա նիստը սկսել է 1 րոպե լռությամբ... հոտնկայս հարգել 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակը: Հարգանքի տուրքից հետո Խորհրդարանն անցել է աշխատանքային ռեժիմին և եզրագծին հասցրել՝ ընտանիքում բռնության կանխարգելմանը վերաբերող օրինագծի առաջին ընթերցումը: Այդ ու նախօրեին քննարկած բոլոր օրինագծերը, դրանց թվում նաև 2018-ի բյուջեի մասին նախագիծը՝ օրենսդիրը կքվեարկի ուրբաթ առավոտյան: