ՄՕԿ-ը նաև պարտավորեցրել է Ռուսաստանին փոխհատուցել դոպինգային հետաքննության ծախսերը, վճարելով 15 միլիոն դոլար:
Միջազգային օլիմպիական կոմիտեն արգելել է Ռուսաստանի հավաքականին մասնակցել հաջորդ տարի Հարավային Կորեայում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերին: Չնայած դրան Լոզանում տեղի ունեցած նիստից հետո հայտարարվել է, որ որոշ ռուս մարզիկներ կարող են անհատապես մասնակցել խաղերին` հանդես գալով Օլիմպիական դրոշի ներքո: ՄՕԿ-ը նաև պարտավորեցրել է Ռուսաստանին փոխհատուցել դոպինգային հետաքննության ծախսերը, վճարելով 15 միլիոն դոլար: Մոսկվան մտադիր է բողոքարկել ՄՕԿ-ի որոշումը, շատերն էլ պնդում են, թե «անհրաժեշտ է բոյկոտել առաջիկա Օլիմպիադան»: