Սաակաշվիլին սպառնում էր ցած նետվել, եթե իրավապահները մտնեն իր տուն ու փորձեն խուզարկել: Ոստիկանությունը նրա Կիևյան բնակարան էր հասել քաղաքական ակցիաների ֆինանսավորման գործի հետքերով:
Կիևում լարված իրավիճակ էր Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի տան տանիքին: Սաակաշվիլին սպառնում էր ցած նետվել, եթե իրավապահները մտնեն իր տուն ու փորձեն խուզարկել: Ոստիկանությունը նրա Կիևյան բնակարան էր հասել քաղաքական ակցիաների ֆինանսավորման գործի հետքերով: Րոպեներ առաջ հայտնի դարձավ, որ ուժայիններին հաջողվել է տանիքից հետ քաշել քաղաքական գործչին, ապա բերման ենթարկել: