Ըստ ուսումնասիրությունների՝ կարագը վերջին մեկ տարում թանկացել է 80 տոկոսով, բենզինը այս տարվա օգոստոսից՝ 7-8 տոկոսով:
Տնտեսական մրցակցության պաշտպանները պարզել են որոշ ապրանքների՝ հատկապես կարագի, բենզինի ու ձվի գների բարձրացման պատճառները: Ըստ ուսումնասիրությունների՝ կարագը վերջին մեկ տարում թանկացել է 80 տոկոսով, բենզինը այս տարվա օգոստոսից՝ 7-8 տոկոսով: Հակամրցակցային հանձնաժողովի նախագահն ասել է՝ ձվի գնի՝ 5-6 դրամ թանկացումը պայմանավորված է սեզոնային պահանջարկով: Պաշտպանները անբարեխիղճ մրցակցություն չեն բացահայտել, կարագի թանկացման պատճառը, նրանց խոսքով, միջազգային գներն են: