Այս տարվա տասը ամիսներին գրանցվել է 53 հրդեհ և մեկ զոհ: Նախորդ տարի 102 դեպք էր, 4 զոհ:
Զգուշացեք հրդեհներից. ջեռուցման ամիսներին բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում են փրկարարները: Թեև տարեցտարի ջեռուցման սարքերի խափանումից հրդեհների ու զոհերի թիվը նվազում է, սակայն այս տարի ևս չի հաջողվել խուսափել մահվան դեպքերից: Այս տարվա տասը ամիսներին գրանցվել է 53 հրդեհ և մեկ զոհ: Նախորդ տարի 102 դեպք էր, 4 զոհ: Վիճակագրության համաձայն հրդեհների մեծ մասի պատճառն ինքնաշեն էլեկտրական սարքերն ու վառարաններն են: