Բջջային հավելվածի հեղինակները ստեղծել են օնլայն միջոց, որով կարելի է նկարել և տեղեկացնել անցորդի աչքով ընկած ցանկացած խնդրի մասին, և ծրագրի միջոցով հետևել, թե ինչպես են պատասխանատու մարմիններն լուծում այն:
Տրանսպորտի, ճանապարհների, աղբավայրերի հետ կապված ցանկացած հարցի մասին այսուհետև հենց դեպքի վայրից կտեղեկացնի MY ARMENIA բջջային նոր հավելվածը: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի հաղթող գաղափարն արժեցել է մեկ միլիոն դրամ: Բջջային հավելվածի հեղինակները ստեղծել են օնլայն միջոց, որով կարելի է նկարել և տեղեկացնել անցորդի աչքով ընկած ցանկացած խնդրի մասին, և ծրագրի միջոցով հետևել, թե ինչպես են պատասխանատու մարմիններն լուծում այն: MY ARMENIA-ն այսօրվանից հասանելի է iOS և Android հարթակների համար՝ անվճար: