Գիշերը ժամը 1-ին Ալավերդու բուժկենտրոնից ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վերքով կենտրոն է տեղափոխվել Ալավերդի քաղաքի 30-ամյա բնակիչ Հայկ Սիրադեղյանի դին եւ նույն քաղաքի բնակիչ, 26-ամյա Արմեն Մակոյանը՝ որովայնի շրջանում ծակած՝ թափանցող վերքով։

Կասկածյալը, որ նույնպես ալավերդցի է՝ ձերբակալվել է: «Օրակարգ»-ի թղթակիցը հայտնում է, որ ըստ քաղաքում պտտվող լուրերի՝ երեք տղաներն էլ ընկերներ են, ավտոտնակում միասին խմել են, ինչից հետո էլ տեղի է ունեցել դեպքը: Որևէ կերպ այն կապված չէ վերջին տարիների աղմկոտ միջադեպերի հետ: Ընդ որում սպանողն ու սպանվողը մանկության ընկերներ են, բնակվում են նույն շքամուտքում: Հարուցված է քրեական գործ, նախաքննությունը շարունակվում է: