ՊԵԿ փոխնախագահն ասել է, որ Մաքսային օրենսգրքում տող անգամ չկա որոշ ապրանքների համար հաջորդ տարվանից բարձրացող մաքսատուրքերի մասին:
Հունվարից բիզնեսի վարչարարությունը կկրճատվի. ապրանք ներմուծելիս, օրինակ, բեռի բացթողնման ժամկետը մեկ օրից նվազելու է մինչև չորս ժամ: Նորության մասին այսօր խոսել են Պետեկամուտների կոմիտեում: Այստեղ ներկայացրել են նաև 2018-ից Հայաստանում ուժի մեջ մտնող ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի դրույթները: ՊԵԿ փոխնախագահն ասել է, որ Մաքսային օրենսգրքում տող անգամ չկա որոշ ապրանքների համար հաջորդ տարվանից բարձրացող մաքսատուրքերի մասին: Վախթանգ Միրումյանի խոսքով՝ այդ սահմանաչափերն ավելի շուտ էին սահմանված, բայց մեզ տրված բացառությունների շնորհիվ չէին կիրառվում: Օրենսգրքի դրույթներից ՊԵԿ փոխնախագահն առանձնացրել է տնտեսվարողին տրված նոր հնարավորությունը. բիզնեսը կարողանալու է նույն երկրից նույնատիպ ապրանքը ավելի հեշտ ներմուծել: