Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ բազմիցս միանշանակ պատասխան է տվել ադրբեջանական լրատվամիջոցների հնարամիտ հրապարակումներին, թե Սերգեյ Լավրովը վերջին այցի ժամանակ Ղարաբաղի հարցի կարգավորման Պուտինի նոր պլան է առաջարկել Բաքվին ու Երևանին:
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ բազմիցս միանշանակ պատասխան է տվել ադրբեջանական լրատվամիջոցների հնարամիտ հրապարակումներին, թե Սերգեյ Լավրովը վերջին այցի ժամանակ Ղարաբաղի հարցի կարգավորման Պուտինի նոր պլան է առաջարկել Բաքվին ու Երևանին: Նա հորդորել է օգտվել տեղեկատվության սկզբնաղբյուրից: Ադրբեջանի նախագահի հետ բրյուսելյան բանակցությունից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն էլ հայտարարել է, որ թեև ՆԱՏՕ-ն ուղիղ դերակատարություն չունի, սակայն աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին և բացառում ռազմական լուծումը: