Խմելու ջրի սակագինը, խորանարդ մետրի դիմաց, այժմյան 180 դրամի փոխարեն, հունվարի 1-ից դառնալու է 191,4 դրամ:
Խմելու ջրի սակագինը, խորանարդ մետրի դիմաց, այժմյան 180 դրամի փոխարեն, հունվարի 1-ից դառնալու է 191,4 դրամ: Որոշումն այսօր կայացրել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, թեպետ ջրամատակարար «Վեոլիա Ջուր» ընկերությունը ճշգրտման հայտով պահանջել էր ջրի գինն ավելացնել 14 դրամ 30 լումայով: Այս թանկացումը, անկախ դրա չափից, սպառողը չի զգա. սակագնի տարբերությունը սուբսիդավորելու է կառավարությունը: Առաջիկայում կներկայացնեն վարչապետի հանձնարարականի հիման վրա մշակված՝ խմելու ջրի գինը բաժանորդների համար նույնը պահող մեխանիզմը՝ ասել է Ռոբերտ Նազարյանը: