Նա ազգային հեռուստաեթերի փորձառու հաղորդավարներից էր, որի խոսքի մշակույթն ու բարձր պրոֆեսիոնալիզմն առ այսօր կարող են օրինակելի լինել մեկնաբանների նոր սերնդի համար:
Երկարատև հիվանդությունից հետո մահացել է հայկական հեռուստատեսության նախորդ դարավերջի հայտնի դեմքերից մեկը ՝ հեռուստամեկնաբան Լևոն Պարոնյանը։ Նա ազգային հեռուստաեթերի փորձառու հաղորդավարներից էր, որի խոսքի մշակույթն ու բարձր պրոֆեսիոնալիզմն առ այսօր կարող են օրինակելի լինել մեկնաբանների նոր սերնդի համար: Պարոնյանը երկարամյա փորձառություն ուներ լրատվական դաշտում, աշխատել է նաև տարբեր հեռուստաձևաչափերում: Իր կյանքի 5 տասնամյակից ավելին Լևոն Պարոնյանը նվիրել է հայկական հեռուսատեսությանը, որն ի դեպ հիմնադրվել է հենց այսօր: Գործընկերները Պարոնյանին հիշում են որպես բարյացակամ ու պատրաստակամ խորհրդատու: