Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ օրակարգի բոլոր հարցերում Հայաստանի ու Ռուսաստանի կարծիքները համընկնում են:
Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ Ռուսաստանը շարունակելու է աջակցել արցախյան հակամարտության կարգավորման համար պայմանների ստեղծմանը,- Երևանում հայտարարել է Սերգեյ Լավրովը: Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությանը հաջորդել է ասուլիսը: Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ դեկտեմբերին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման պայմանավորվածություն չկա, բայց հայկական կողմը միշտ պատրաստ է շարունակելու բանակցային գործընթացը: Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ օրակարգի բոլոր հարցերում Հայաստանի ու Ռուսաստանի կարծիքները համընկնում են: