Օրակարգում է նոր ընտրություններ անցկացնելու հարցը, քանի որ Մերկելը չի ցանկանում ղեկավարել փոքրամասնության կառավարությունը:
Գերմանիան ներքաղաքական ճգնաժամի մեջ է: Կանցլեր Անգելա Մերկելին չհաջողվեց կոալիցիոն կառավարություն ձևավորել երկրի ազդեցիկ կուսակցությունների հետ: Օրակարգում է նոր ընտրություններ անցկացնելու հարցը, քանի որ Մերկելը չի ցանկանում ղեկավարել փոքրամասնության կառավարությունը: Գերմանիայի նախագահ Շտայնմայերը դեմ է նոր ընտրություններին և կոչ է արել կուսակցություններին վերանայել իրենց դիրքորոշումներն ու մտածել երկրի, ոչ թե քաղաքական ուժի շահերի մասին: