«Բժշկին չի կարելի համեմատել պատշարի հետ», - հայտարարել է խորհրդարանի նախագահ, մասնագիտությամբ բժիշկ Արա Բաբլոյանը՝ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկմանը:
«Բժշկին չի կարելի համեմատել պատշարի հետ», - հայտարարել է խորհրդարանի նախագահ, մասնագիտությամբ բժիշկ Արա Բաբլոյանը՝ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկմանը: Դրանով առաջարկվում է խիստ պատիժ սահմանել բուժաշխատողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու համար: Նախատեսվում է վավերացնել դրույթ, որ նման հանցանքը պատժվի նվազագույն աշխատավարձի 100-200-ապատիկի չափ տուգանքով: Օրենսդիրները հույս ունեն օրենքով զսպել բուժաշխատողների նկատմամբ բռնություն կիրառողներին: Խորհրդարանը քվեարկությամբ՝ առաջին ընթերցմամբ, ընդունել է այս ու նախօրեին քննարկած նախագծերը և ավարտել քառօրյան: