ՏՏ ոլորտի նորաստեղծ ևս 20 ընկերություն ազատվում է շահութահարկից, եկամտահարկն էլ 10 տոկոս կվճարի:
ՏՏ ոլորտի նորաստեղծ ևս 20 ընկերություն ազատվում է շահութահարկից, եկամտահարկն էլ 10 տոկոս կվճարի: Հարկային արտոնության համար նրանց հավաստագիր է տվել կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: Հիշեցնենք, որ արտոնությունից կարող են օգտվել ՏՏ ուղղվածության, մինչև 30 աշխատող ունեցող սկսնակ ձեռնարկությունները: Դիմում ներկայացնելու վերջնաժամկետը դեկտեմբերի 1-ն է: Տարեսկզբից նման վկայական է ստացել՝ 136 start-up: