2 մլն դոլար կտրամադրի մեր երկրին, ինչի արդյունքում այգիներն ու բանջարանոցները ջրելու հնարավորություն կստանան 630-ից ավելի ֆերմերներ:
Համաշխարհային բանկը լրացուցիչ աջակցություն է տրամադրում Հայաստանի ոռոգման համակարգի զարգացմանը. Վաշինգտոնում նախօրերին կայացված որոշման համաձայն՝ միջազգային ֆինանսական կառույցը 2 մլն դոլար կտրամադրի մեր երկրին, ինչի արդյունքում այգիներն ու բանջարանոցները ջրելու հնարավորություն կստանան 630-ից ավելի ֆերմերներ: Փողը կուղղվի՝ Բաղրամյան-Նորակերտի ինքնահոս համակարգի ներտնտեսային ցանցի հուսալիության բարձրացմանը: