Ընկերությունը պնդում է, որ «Դիլիջան Ֆրոլովան» նմանակում է իր արտադրանքը՝ սպառողին գցելով շփոթության մեջ:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վարչական վարույթ է հարուցել «Դիլիջան Ֆրոլովա» հանքային ջուր արտադրող «Էմ Այ Բի Քոնսալթինգ» ընկերության դեմ: Վեճի առիթը «Դիլիջան» հանքային ջրի գործարանի բողոքն է: Ընկերությունը պնդում է, որ «Դիլիջան Ֆրոլովան» նմանակում է իր արտադրանքը՝ սպառողին գցելով շփոթության մեջ: Նմանությունը շշերի արտաքին տեսքն է, փաթեթավորումը: Պիտակների գույները շփոթեցնելու աստիճան նման են: Հակամոնոպոլ մարմինը այժմ քննություն է սկսել՝ պարզելու՝ որքանո՞վ է հիմնավոր ընկերության բողոքը: