Նախատեսվում է մինչև երեք տարեկան երեխայի՝ խնամքի արձակուրդում գտնվող մայրերին ֆինանսական օժանդկություն տալ, եթե նրանք մինչև երեխայի 2 տարին լրանալը որոշեն աշխատանքի վերադառնալ:
Խորհրդարանի քառօրյան մեկնարկել է բողոքի ակցիայով: Մի խումբ առևտրականներ կրկին դժգոհել են հարկային քաղաքականությունից: Նրանք գրություն են փոխանցել չորս խմբակցություններին, նշել, որ ստուգումները անցկացվում են կոշտ վարչարարությամբ: «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները առաջարկել են հարցը օրակարգ մտցնել: Ազգային ժողովի փոխնախագահը հակադարձել է՝ հայտարարությունների ժամին կներկայացնեք դիտարկումները: Խորհրդարանը այսօր քննարկում է «Զբաղվածության մասին» օրենքի փոփոխությունները: Նախատեսվում է մինչև երեք տարեկան երեխայի՝ խնամքի արձակուրդում գտնվող մայրերին ֆինանսական օժանդկություն տալ, եթե նրանք մինչև երեխայի 2 տարին լրանալը որոշեն աշխատանքի վերադառնալ: Ընդդիմադիրները հարցրել են՝ սա դայակներին հարկելու, թե մայրերին աջակցելու քաղաքականություն է: Սոցապ նախարարը պատասխանել է, որ ծրագրից օգտվելը կամավոր է լինելու: Քաղաքացիները կարող են հրաժարվել: Օրենսդիրը երկրորդ ընթերցմամբ սկսել է քննարկել Զինծառայությանը վերաբերող օրինագիծը, որի դրույթներից մեկով նախատեսվում է տարկետման իրավունքի սահմանափակում:
Մանրամասները՝ «Օրակարգ»-ի թողարկումներում: