Թանկարժեք դեղամիջոցը Արյունաբանական կենտրոնին Մաքս ֆաունդեյշնն է տրամադրում արդեն 14 տարի:
Միելոլեյկոզով տառապող հիվանդներին կշարունակեն անվճար տրամադրել նրանց համար կյանքի դեղ դարձած Գլիվեկը: Թանկարժեք դեղամիջոցը Արյունաբանական կենտրոնին Մաքս ֆաունդեյշնն է տրամադրում արդեն 14 տարի: Բարեգործական ընկերությունից եկել, տեսել են կենտրոնի հնարավորություններն ու բժիշկների պրոֆեսիոնալիզմը, խոստացել շարունակել աջակցությունը: