Շաբաթվա աղմուկը զինծառայության մասին նոր օրինագծի մի կետի շուրջ էր:
Շաբաթվա աղմուկը զինծառայության մասին նոր օրինագծի մի կետի շուրջ էր: Այն կետի, որը սահմանափակում է ուսանողների տարկետումը: Խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունված օրենսդրական փոփոխությունը երիտասարդներին բաժանել է երկու բանակի: Մի մասը դասադուլ ու բողոքի երթ է անում՝ համոզված, որ երիտասարդի գիտական կարիերան կտապալվի, եթե նա հանկարծ կրթությունը ընդմիջի բանակ գնալով: Մյուս մասն էլ երիտասարդ գիտնականի իր կենսագրությունն է հակադրում բողոքավորների անհանգստությանը։