Ստամբուլի նահանգապետարանը անարձագանք է թողնում ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հայերի նամակները։
Պոլսո հայոց պատրիարքի թափուր գահի շուրջ ընտրական ինտրիգը ձգձգվում է: Արդեն տասը տարի կլինի՝ պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը կոմայի մեջ է: Մեկ տարի առաջ նա ճանաչվեց անգործունյա: Մոտ կես տարի առաջ պատրիարքի նոր տեղապահ ընտրվեց, որը պետք է ընտրություն կազմակերպեր: Պատրիարքի տեղապահ Գարեգին Բեկչյանը, սակայն, այդպես էլ չհաջողեց ընտրություն անցկացնել: Ստամբուլի նահանգապետարանը անարձագանք է թողնում ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հայերի նամակները։