Իգոր Դոդոնին տիկնոջ հետ Բաղրամյան 26-ում դիմավորել են նախագահ Սերժ Սարգսյանն ու տիկին Ռիտա Սարգսյանը:
Առաջին անգամ Հայաստանում է մեր երկրի հետ 25-ամյա դիվանագիտական հարաբերություններ ունեցող Մոլդովայի նախագահը: Այցը պաշտոնական է՝ ՀՀ Նախագահի հրավերով: Իգոր Դոդոնին տիկնոջ հետ Բաղրամյան 26-ում դիմավորել են նախագահ Սերժ Սարգսյանն ու տիկին Ռիտա Սարգսյանը: Մոլդովայի նախագահը վստահ է՝ այս այցը նոր էջ կբացի հայ-մոլդովական հարաբերություններում: