Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ փաստարկները պետք է լինեն համոզիչ, երկրի անվտանգությունը չխաթարող:
Տարկետման իրավունքի սահմանափակմանն ընդդիմացող ուսանողներին է ընդունել Կառավարության ղեկավարը: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ փաստարկները պետք է լինեն համոզիչ, երկրի անվտանգությունը չխաթարող: Պաշտպանական և կրթական գերատեսչությունների ղեկավարները նշել են, որ օրենքին հաջորդելու է շուրջ 70 որոշում: