Կառավարության ղեկավարը նշել է, որ գյուղատնտեսությունը մեր տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է։
Կարեն Կարապետյանը ներկա է գտնվել «Հայագրոֆորում» համաժողովի բացմանը: Կառավարության ղեկավարը նշել է, որ գյուղատնտեսությունը մեր տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է։ «Մենք նպատակ ենք դրել բարձրացնել գյուղատնտեսության արդյունավետությունը Հայաստանում և ունենք դրա համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները՝ արդիական տեխնոլոգիաների ներդրման, բարձրարժեք գյուղատնտեսության զարգացման, ներմուծման փոխարինման, արտահանման ծավալների ու աշխարհագրության ընդլայնման և գյուղատնտեսությունում տնտեսավարողների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծման միջոցով: Հատուկ ուշադրության կենտրոնում է պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը»,- ասել է Կարեն Կարապետյանը։