Թեհրանի և Էր Ռիյադի հարաբերությունների վատթարացման հերթական առիթը Լիբանանն էր։
Սաուդյան Արաբիայի և Իրանի սուր հակասությունները դարձյալ փոթորկել են արաբական աշխարհի օրակարգը: Թեհրանի և Էր Ռիյադի հարաբերությունների վատթարացման հերթական առիթը Լիբանանն էր. Բեյրութին սաուդցիները մեղադրում են չհայտարարված պատերազմ վարելու համար: Պնդումը հնչեց Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականից հետո: Բեյրութը, սակայն, համոզված է, որ Հարիրիին ստիպել են հրաժարական տալ: