«Տարկետում լինելու է», «Միացում» եւ այլ կոչերով՝ ուսանողները շարժվել են կրթության եւ գիտության նախարարություն, ուզում են հանդիպել նախարար Լեւոն Մկրտչյանին:
Ուսանողների բողոքի երթը` ընդդեմ տարկետման իրավունքի սահմանափակման, այսօր եւս շարունակվում է: Քայլերթը սկսվել է պետհամալսարանի մոտից, նրանց ճանապարհին այլ բուհերում սովորողներ են միացել: «Տարկետում լինելու է», «Միացում» եւ այլ կոչերով ուսանողները շարժվել են կրթության եւ գիտության նախարարություն, ուզում են հանդիպել նախարար Լեւոն Մկրտչյանին: