Մոտ 100 լրատվամիջոցի 380 լրագրողի հետաքննությամբ ջրի երես դուրս եկած փաստաթղթերով օֆշորային մեծ հարստություն ունեն նաև Թուրքիայի վարչապետի որդիները:
Դրախտային փաստաթղթերը կարող են դժոխքի վերածել մի քանի տասնյակ պաշտոնյաների ու մեծահարուստների կյանքը: Մոտ 100 լրատվամիջոցի 380 լրագրողի հետաքննությամբ ջրի երես դուրս եկած փաստաթղթերով օֆշորային մեծ հարստություն ունեն նաև Թուրքիայի վարչապետի որդիները: Կրտսեր Յըլդըրըմները չհարկված հսկայական գումարներ են ներդրել Մալթայում գտնվող նավաշինական օֆշորային ընկերություններում: Նրանցից հետ չի մնում նաև նախագահ Էրդողանի փեսան: