Գյումրիում նոյեմբերի 17-18-ին առաջին անգամ կանցկացվի «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» խորագրով երկօրյա համաժողով:
Գյումրիում նոյեմբերի 17-18-ին առաջին անգամ կանցկացվի «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» խորագրով երկօրյա համաժողով: Այն կիրականացնի ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը՝ ՀՀ կառավարության, Շիրակի մարզպետարանի, Գյումրու քաղաքապետարանի, Հայ օգնության ֆոնդի և Եվրոպական միության ու Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության կողմից համաֆինանսավորվող և ԳՄՀԸ-ի կողմից իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի հետ համատեղ:
Համաժողովի շահառուները ՀՀ բոլոր մարզերի 150 երիտասարդներն են, որոնք հետաքրքրված են տեխնոլոգիական կրթությամբ, ճարտարագիտության, ծրագրավորման և նորարար ոլորտներով։
Համաժողովի նպատակը գործընկեր երկրների փոքր քաղաքների զարգացումների քննարկման, առաջարկների և հաջորդական գործնական քայլերի մշակման, մարզերի պատասխանատուներին և ոլորտով հետաքրքրված երիտասարդներին Շիրակի մարզի հաջողված փորձի ներկայացման միջոցով ապագայի Հայաստանում խթանելն է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի մեծամասշտաբ ապակենտրոնացումը Երևանից մարզեր, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների բնագավառում պահանջարկ ունեցող մասնագետների պատրաստումը, մարզերում աշխատանքային շուկայի զարգացումն ու ընդլայնումը` միջազգային և տեղական ներդրումների համար գրավիչ պայմանների ձևավորմամբ, էլեկտրոնային հասարակության զարգացման հնարավորությունները` շահագրգռելով հասարակական բոլոր ոլորտներում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը, մշակույթի և մտածելակերպի ձևավորումը թվային Հայաստանի և էլեկտրոնային հասարակության գաղափարների իրականացմանն ընդառաջ:
Համաժողովի գլխավոր ինֆորմացիոն հովանավորը Հանրային հեռուստաընկերությունն է: Համաժողովի գործընկերներն են «Բալասանյան ընտանիք» հիմնադրամը, Դիմ քոմյունիքեյշընսը, Դիջիթըլ Փոմըգրանեթը, Թայմ Փրոդաշքնը, Սթաֆ.ամ-ը: