Ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարում նշանակալի ջանքերի համար բրիտանացի ու թուրք հայտնի լրագրողներ Ռոբերտ Ֆիսկն ու Ամբերին Զամանն արժանացել են մրցանակի:
Ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարում նշանակալի ջանքերի համար բրիտանացի ու թուրք հայտնի լրագրողներ Ռոբերտ Ֆիսկն ու Ամբերին Զամանն արժանացել են մրցանակի: «Արմինիըն Միրըր սփեքթեյթըր» հանդեսն ամերիկահայ առաջին անգլալեզու թերթն է, որ այս տարի նշում է 85-ամյակը: Հոբելյանական միջոցառմանը պարգևատրվել է նաև երկու ականավոր հայ լրագրող։