Կրակահերթին զոհ է գնացել 27 մարդ, 20 մարդ վիրավոր է:
Միացյալ Նահանգներում հերթական արյունահեղության դեպքն է: Այսօր երկրով մեկ խոնարհված կլինի ամերիկյան դրոշը: Զինվորական համազգեստով տղամարդը սպանդ է կազմակերպել Տեխասի եկեղեցում պատարագի ժամանակ. նրա կրակահերթին զոհ է գնացել 27 մարդ, 20 մարդ վիրավոր է: Հանցագործին գնդակահարել են: Նա նախկին ռազմածովային էր, մի քանի տարի բանտում էր անցկացրել: