Այդ երկրի վարչապետի հրավերով նա մասնակցում է Հնդկաստանի համաշխարհային պարենի ցուցահանդեսին, որին ներկա է 20 երկրի 2000 մասնակից:
Նախագահ Սերժ Սարգսյանը Հնդկաստանում է: Այդ երկրի վարչապետի հրավերով նա մասնակցում է Հնդկաստանի համաշխարհային պարենի ցուցահանդեսին, որին ներկա է 20 երկրի 2000 մասնակից:
«Որպես Հնդկաստանի բարեկամ երկիր՝ Հայաստանն ուրախությամբ արձանագրում է, որ բարեփոխումների և հետևողական աշխատանքի շնորհիվ Հնդկաստանն այժմ ոչ միայն ապահովում է իր պարենային ինքնաբավությունը, այլև դարձել է համաշխարհային սննդարդյունաբերության շուկայի ճանաչված առաջատարներից՝ լինելով գյուղատնտեսական մի շարք ապրանքների մասով աշխարհի հիմնական արտադրող և արտահանող», - համաժողովում ասել է Հայաստանի նախագահը։ Մեր հանրապետության ղեկավարը նաև կհանդիպի Հնդկաստանի վարչապետի, նախագահի ու փոխնախագահի, տեղի հայ համայնքի հետ: