ՖԻԱՍ-ի կենտրոնական գրասենյակը Ստամբուլից Հայաստան տեղափոխելուց հետո՝ առաջին անգամ մեզ մոտ անցկացվում է Եվրասիական ֆոնդային Բորսաների միության տարեկան վեհաժողովը:
Երևանում են աշխարհի 20-ից ավելի երկրների ֆոնդային բորսաների ղեկավար-պատվիրակներ: ՖԻԱՍ-ի կենտրոնական գրասենյակը Ստամբուլից Հայաստան տեղափոխելուց հետո՝ առաջին անգամ մեզ մոտ անցկացվում է Եվրասիական ֆոնդային Բորսաների միության տարեկան վեհաժողովը: 24-րդն է: Ֆինանսիստ-փորձագետները եռօրյա քննարկումների ընթացքում կառույցի անդամ բոլոր պետությունների կապիտալի շուկաների համար կճշգրտեն զարգացման քաղաքականությունը: Բորսան մի հարթակ է, որտեղից կարող են տնտեսություն հոսել օտարերկրյա ներդրողների փողերն՝ ասում է Եվրասիական միության գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնած՝ Նասդաք OMX Արմենիայի ղեկավարը: