Եռահարկ շինության առաջին հարկում այրվել են դյուրավառ նյութեր, տարբեր չափերի անհայտ նյութով լի տակառներ, թղթե թափոններ, ներկի մետաղյա տարաներ եւ պարան:
Երեկոյան 9:30-ի սահմանում հրդեհ է բռնկվել Վանաձորի «Ավտոմատիկա» գործարանի մասնաշենքերից մեկում: Դեպքի վայր են մեկնել 5 մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել ու մարվել է կեսգիշերն անց: Եռահարկ շինության առաջին հարկում այրվել են դյուրավառ նյութեր, տարբեր չափերի անհայտ նյութով լի տակառներ, թղթե թափոններ, ներկի մետաղյա տարաներ եւ պարան: