«Վեոլիա» ընկերությունը ջրի գինը 2018 թվականից 14,3 դրամով ավելացնելու հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունների հանձնաժողով:
Նույնիսկ եթե խմելու ջրի սակագինը բարձրանա, պետք է այնպես անել, որ թանկացումը սպառողին չհասնի, և բնակչությունը շարունակի այժմյան գնով վճարել դրա դիմաց. կառավարական կաբինետի առաջ այսօր այսպիսի խնդիր է դրել վարչապետ Կարեն Կարապետյանը: Հիշեցնենք, որ «Վեոլիա» ընկերությունը ջրի գինը 2018 թվականից 14,3 դրամով ավելացնելու հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունների հանձնաժողով: Օրվա մյուս հանձնարարականը. ուսումնասիրել Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելու» վարկանիշում մեր երկրի գրանցած 9 կետով հետընթացի պատճառներն ու վերացնել դրանք: Օրակարգային հարցերի շարքում գործադիրը հավանություն է տվել Եվրասիական Զարգացման բանկից 40 մլն դոլար վարկ վերցնելու առաջարկին, մի շարք պարզեցումներով կարգավորել դատական խոցելի խնդիրներ, նաև սկսել ձմեռային զորակոչի նախապատրաստումը: