Նյու Յորքի հարավային շրջանի դատախազությունը ահաբեկչության մեղադրանք է առաջադրել Մանհեթենի բռնարարքն իրականացրած և 8 մարդու կյանք խլած Սաիպովին:
Նյու Յորքի հարավային շրջանի դատախազությունը ահաբեկչության մեղադրանք է առաջադրել Մանհեթենի բռնարարքն իրականացրած և 8 մարդու կյանք խլած Սաիպովին: Անվասայլակով ու ձեռնաշղթաներով ահաբեկչին տեղափոխել են Նյու Յորքի դատարան: ԱՄՆ-ի նախագահը առաջարկել է մահապատժի ենթարկել նյույորքյան ահաբեկչության հեղինակին: Զայրացած Դոնալդ Թրամփը նորից հիշել է Green Card-ի խաղարկությունը չեղարկելու իր մտադրության մասին: