Վարչապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 1-ին այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գրասենյակ, ծանոթացել կառույցի 25-ամյա գործունեությանը և ծրագրերին:
Վարչապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 1-ին այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գրասենյակ, ծանոթացել կառույցի 25-ամյա գործունեությանը և ծրագրերին: Հիմնադրամի նվիրատուների թիվը հասնում է յոթ հարյուր հազարի ամբողջ աշխարհում: Հիմնադրամի այս տարվա հեռուստամարաթոնը նոյեմբերի 23-ին է: Համահայկական դրամահավաքը Արցախում ոռոգման համակարգեր կառուցելու և արևային էներգետիկայի զարգացման համար է: