Վարորդներ՝ ուշադրություն. անկախ որ ապահովագրական ընկերությունից եք օգտվում՝ մեքենայի ԱՊՊԱ-ի դիմաց կարող եք 5 տոկոսով պակաս վճարել:
Վարորդներ՝ ուշադրություն. անկախ որ ապահովագրական ընկերությունից եք օգտվում՝ մեքենայի ԱՊՊԱ-ի դիմաց կարող եք 5 տոկոսով պակաս վճարել, եթե ավտոն ապահովագրեք ինտերնետով՝ առցանց: Վճարումը նույնպես կատարվում է առցանց: Նորությունը ապահովագրողների բյուրոյից է: Պետք է մտնել կառույցի էջ՝ www.appa.am, այնտեղ՝ «ԱՊՊԱ պայմանագրերի առցանց կնքում» բաժին ու լրացնել տրանսպորտային միջոցի տվյալները: Գործարքը կնքվում է 3-4 րոպեում, ավելի էժան է, առանց հերթի, պայմանագիրն էլ անմիջապես ուղարկվում է վկայագրում նշված ապահովադրի էլեկտրոնային հասցեին: