Միացյալ Նահանգների 45-րդ նախագահին իմպիչմենտ է ցանկանում հայտնել մեկ միլիոնից ավելի մարդ:
Միացյալ Նահանգների 45-րդ նախագահին իմպիչմենտ է ցանկանում հայտնել մեկ միլիոնից ավելի մարդ: Թիվը կարող է աճել, քանի որ խնդրագիրը այդքան ստորագրություն է հավաքել 10 օրում: Տեքստում ասվում է, որ նախագահը երկիրը տանում է միջուկային պատերազմի: Շարժման նախաձեռնողը ամերիկացի միլիարդատեր և քաղաքական ակտիվիստ Թոմ Սթայերն է, որն օրեր առաջ տեսանյութ էր հրապարակել Յութուբում՝ ընդդեմ Թրամփի: Վերջինը արդեն հասցրել է Սթայերին անադեկվատ անվանել: