Հայաստան-ԱՄՆ ապրանքաշրջանառությունը տարվա սկզբից 35 տոկոսով ավելացել է:
Աջակցության ծրագրերի փոխարեն՝ գործնական ու առևտրային կապեր: Հայաստան-ԱՄՆ ապրանքաշրջանառությունը տարվա սկզբից 35 տոկոսով ավելացել է: Մեր երկրում Ամերիկայի դեսպանատունը մտադիր է շարունակել ոճը՝ Հայաստան հրավիրել ամերիկյան ընկերությունների, որոնք կարող են գործ սկսել այստեղ: Փորձը ցույց է տալիս, որ ընկերությունները գալիս ու մնում են ներդրումային գրավիչ միջավայրով Հայաստանում: