Խորհրդարանական հանձնաժողովներում շարունակվում են քննարկումները Հայաստանի 2018-ի ֆինանսական գլխավոր փաստաթղթի շուրջ:
Խորհրդարանական հանձնաժողովներում շարունակվում են քննարկումները Հայաստանի 2018-ի ֆինանսական գլխավոր փաստաթղթի շուրջ: Այսօր էլ ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանն է ասել, որ պետության հաջորդ տարվա եկամուտներից մեկ տրիլիոն 217 միլիարդ դրամը լինելու է հարկերից ու տուրքերից հավաքվող գումարը: Հունվարից ուժի մեջ մտնող հարկային նոր օրենսգրքի կիրառությունից հետո ֆինանսիստները ակնկալում են լրացուցիչ 10 միլիարդ դրամ հավաքել: