ԱԺ-ն շարունակում է քննարկել 2018-ի բյուջեի նախագիծը:
ԱԺ-ն շարունակում է քննարկել 2018-ի բյուջեի նախագիծը: Մեկ տրիլիոն 307 միլիարդ դրամ՝ այսքան եկամուտ է նախատեսում վերջինս, որի մեծ մասը՝ 97 տոկոսը, ապահովելու են ներքին ռեսուրսներով և միայն 3 տոկոսը՝ դրամաշնորհներով: Հասարակական տրանսպորտի ուղեվարձը չի թանկանա. հայտարարեց ՊԵԿ փոխնախագահը: Էլեկտրաէներգիայի թանկացում ևս չի նախատեսվում: Ջուրը 14 դրամով թանկացնելու՝ «Վեոլիա ջուր» ընկերության հայտն այս պահին ուսումնասիրում են: Հունվարից ուժի մեջ մտնող հարկային նոր օրենսգրքի կիրառությունից հետո ֆինանսիստները ակնկալում են լրացուցիչ 10 միլիարդ դրամ ստվերից հանել, բյուջե բերել: