Այստեղ պարբերաբար խմբավորման հետ կապ ունեցող անձինք են ձերբակալվում, այդ թվում` նաև Ադրբեջանի քաղաքացիներ։
Անցած երկու օրերին Ստամբուլում և Թուրքիայի այլ քաղաքներում իրականացված հակաահաբեկչական գործողությունների արդյունքում 143 մարդ է ձերբակալվել «Իսլամական պետություն» խմբավորման հետ կապ ունենալու մեղադրանքով: Հայտնի է, որ Թուրքիան ԻՊ-ին անդամակցել ցանկացողների համար հիմնական տարանցիկ ճանապարհն է: Այստեղ պարբերաբար խմբավորման հետ կապ ունեցող անձինք են ձերբակալվում, այդ թվում` նաև Ադրբեջանի քաղաքացիներ։ Այդ մեղադրանքով երկրից արտաքսված 5000 հոգուց 252-ը Ադրբեջանի քաղաքացիներ են: