Ըստ «Էրմենիհաբեր»-ի՝ գանձագողերի թիրախում հայտնված վանքն օր օրի ավերվում է, մոտակայքում ապրողներն այն վերածել են աղբավայրի:
Թուրքիայի Վան նահանգի Էրչիշ շրջանի 7-րդ դարի Արծվաբերդ վանքը վերացման եզրին է: Ըստ «Էրմենիհաբեր»-ի՝ գանձագողերի թիրախում հայտնված վանքն օր օրի ավերվում է, մոտակայքում ապրողներն այն վերածել են աղբավայրի: Ավերման եզրին է նաեւ
Դերսիմ նահանգի Էրգան գյուղում գտնվող հայկական եկեղեցին: Այն իբր գտնվում է պետության պահպանության տակ, բայց երբեւէ չի նորոգվել: 975 թվականի եկեղեցին պարբերաբար ենթարկվում է գանձագողերի հարձակումներին: Եկեղեցու պատերին դեռ կան հայատառ արձանագրություններ: