Հունաստանի առաջին հավաքականի հետ մրցամարտում մեր թիմին միավորներ բերեցին Լեւոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը:
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Կրետե կղզում ընթացող Եվրոպայի թիմային առաջնությունում: Հունաստանի առաջին հավաքականի հետ մրցամարտում մեր թիմին միավորներ բերեցին Լեւոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը: Հույները պատասխանեցին Սերգեյ Մովսիսյանի նկատմամբ հաղթանակով, եւ երբ վերջին ՝ չորրորդ խաղատախտակի մոտ Հրանտ Մելքումյանը պաշտպանեց դժվարին դիրքը եւ փրկեց կես միավորը, ամրագրվեց վերջնական հաշիվը՝ 2,5-1,5: Առաջնությունը լավ սկսած մեր աղջիկների հավաքականը երեկ զիջեց Ուկրաինային: Այսօր Հայաստանի տղամարդկանց հավաքականի մրցակիցը Խորվաթիան է, կանայք կմրցեն սերբուհիների հետ: