«Ծրագրել ենք այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն, որը կկանխորոշի հետագա տնտեսական զարգացումների մեկնարկը: Կստեղծի հիմքեր՝ ապահովելու միջինը 5 տոկոս տնտեսական աճ»,- հայտարարել է Կարեն Կարապետյանը:
Ազգային ժողովի հանձնաժողովներում սկսվել են տարեկան հինգ տոկոս տնտեսական աճ ծրագրող 2018-ի բյուջեի քննարկումները: Եկող տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագիծը պատգամավորներին է ներկայացրել վարչապետը:
«Ծրագրել ենք այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն, որը կկանխորոշի հետագա տնտեսական զարգացումների մեկնարկը: Կստեղծի հիմքեր՝ ապահովելու միջինը 5 տոկոս տնտեսական աճ»,- հայտարարել է Կարեն Կարապետյանը: 2-րդը, որ շեշտել է վարչապետը՝ բյուջեի ծախսերն են: Պետական միջոցները կծախսվեն հստակ կանոններով՝ հաշվի առնելով տնտեսական աճը, երկրի անվտանգությունը, նաև սոցիալական նպատակները: