Գիշատիչների հանդեպ՝ հայերիս սխալ սերը բնապահպանական միջազգային սկանդալի պատճառ է դառնում:
Գիշատիչների հանդեպ՝ հայերիս սխալ սերը բնապահպանական միջազգային սկանդալի պատճառ է դառնում: Արդեն երկրորդ անգամ է բրիտանական մամուլը գրում՝ Հայաստանում տասնյակ արջեր պահվում են փոքր վանդակներում և սոված: Գազանների տերերը պնդում են, թե իրենց վայրենի խնամյալները կուշտ են ու երջանիկ: Հայաստանում կենդանասիրությունը սխալ հունի մեջ է: