Հայկական ատոմակայանի գործող բլոկի շահագործումը կերկարաձգվի մինչև 2027թ.:
Հայկական ատոմակայանի գործող բլոկի շահագործումը կերկարաձգվի մինչև 2027թ., իսկ հետագայում կիրականացվի նոր միջուկային բլոկների փուլային ներդրում. այս մասին նախագահ Սարգսյանն ասել է Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստին: Նախագահը հանդիպում է ունեցել Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի (ԱԷԱԽ) նորանշանակ նախագահ, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և Միջուկային օպերատորների համաշխարհային ասոցիացիայի ավագ խորհրդական Միրոսլավ Լիպարի հետ: