Այսօր պանթեոնում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, պաշտպանության փոխնախարարները, պաշտոնատար անձինք, զինվորականներ, Արցախյան պատերազմի մասնակիցներ հարգանքի տուրք են մատուցել Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին։
Արդեն 18-րդ հոկտեմբերի 27-ն է՝ Հայաստանում հիշում են Ազգային ժողովի ահաբեկչությունը, երբ նիստերի դահլիճ ներխուժեցին զինված անձինք, կրակ բացեցին՝ թիրախ ընտրելով Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին ու վարչապետ Վազգեն Սարգսյանին: Զոհվեց եւս վեց մարդ: Այսօր պանթեոնում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, պաշտպանության փոխնախարարները, պաշտոնատար անձինք, զինվորականներ, Արցախյան պատերազմի մասնակիցներ հարգանքի տուրք են մատուցել Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին։