Կարողանալ թիմ ձևավորել և ունենալ իրավիճակը գնահատելու մեծ ունակություն. սրանք են, ըստ նախագահ Սարգսյանի, լավ քաղաքական գործչի ամենակարևոր հատկանիշները:
Կարողանալ թիմ ձևավորել և ունենալ իրավիճակը գնահատելու մեծ ունակություն. սրանք են, ըստ նախագահ Սարգսյանի, լավ քաղաքական գործչի ամենակարևոր հատկանիշները: Այս մասին Սերժ Սարգսյանն ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի ունկնդիրներին՝ դասախոսության ժամանակ: Սկզբում Նախագահը խոսել է քաղաքական կուսակցությունների կողմից հիմնվող դպրոցների մասին՝ նշելով, որ դրանք ապագա քաղաքական գործիչների դարբնոց են: Սերժ Սարգսյանի համոզմամբ՝ քաղաքական հայացքներով հայտնի մարդ լինել դեռ չի նշանակում լինել քաղաքական գործիչ: