Ամերիկացի 14 սենատոր նախագահ Թրամփին է դիմել՝ Թուրքիայի իշխանություններին քննադատող նամակով:
Ամերիկացի 14 սենատոր նախագահ Թրամփին է դիմել՝ Թուրքիայի իշխանություններին քննադատող նամակով: DHA գործակալության փոխանցմամբ՝ սենատորները նախագահի ուշադրությունն են հրավիրել Թուրքիայում օրենքի գերակայության դեմ կատարված անուղղակի հարձակումներին ու նշել, որ այդ երկրում ժողովրդավարությունը լուրջ վտանգի տակ է: Նամակում հատուկ շեշտվել է Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության աշխատակիցներից մեկի կալանավորման, մյուսի՝ ընտանիքի անդամների ձերբակալության փաստը: